
Բաքվում այսօր կայացել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, այն ծրագրված է եղել շատ ավելի վաղ, քան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ իրավիճակի սրացում:Պարզապես փոխվել է քննարկվող հարցերի շրջանակը: Թեև եռակողմ տնտեսական ծրագրերն օրակարգային են եղել, քննարկվող թիվ մեկ հարցը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է եղել:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է:
«Ռուսաստանը կանի ամեն ինչ ԼեռնայինՂարաբաղի հակամարտության կարգավորման՝ իր նախաձեռնությունները առաջ տանելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի և իրանցի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Լավրովը նշել է, որ Մոսկվան Արևմուտքի համեմատ ավելի շահագրռիռ է հակամարտության կարգավորմամբ:«Համաձայնագրի բոլոր բաղադրիչները դսրված են սեղանին: Բաքվում իմ կողմից նախօրեին անցկացրած հանդիպումներն ու վաղը Երևանում կայանալիք քննարկումներն արտացոլում են մեր գործադրած ջանքերը»,- այսօր ասել է Սերգեյ Լավրովը:
Դիվանագետը նախօրեին երեկոյան հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահի հետ:Նա կոչ է արել Ղարաբաղի հարցող վստահության միջոցներ ձեռնարկել և ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել հրադադարի պահպանմանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որով մենք զբաղվում ենք որպես Հայաստանին և Ադրբեջանին մոտ երկիր, ինչպես նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բախվել է լուրջ մարտահրավերի: Կարևոր է հանդարտեցնել իրավիճակը, մենք ավելի ակտիվ կզբաղվենք հակամարտության քաղաքական կարգավորմամբ»,- Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։




