

Կառավարության որոշմամբ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Էջﬕածին խճուղի հասցում գտնվող ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ին պատկանող 49,524 հեկտար հողամասից 5 հա-ն նվիրաբերվելու է «Անի-Արﬕն» ընկերությանը՝ նորագույն տեխնոլոգիաների հիման վրա, վերականագնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ ﬕնչև երկու ﬔգավատ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնային ծրագրի իրականացման նապատակով:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ծրագրի իրականացման համար առաջիկա երեք տարվա ընթացքում ներդնել 4 ﬕլիոն 180 հազար դոլար: Սահակյանի խոսքով՝ բիզնես ծրագրում նշված աշխատանքները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ կճանաչվի:
«Իհարկե, առաջարկությունը քննարկվել է: Մենք փորձել ենք նաև վստահել այդ ընկերությանը, եթե ծրագիրն ու ներդրումները չիրականացնի, ապա հողատարածքը հետ կվերցնենք»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




