Հասարակություն

Արմավիրը՝ Արցախի կողքին

satikisahakyan
Երեկ  Արմավիրից Արցախ ուղևորվեց կամավորականների մի մեծ բանակ, որոնք արդեն դիրքերում են  և մասնակցում են պաշտպանական մարտերին: Երկրապահ կամավորների միության Արմավիրի մարզային կառույցում այսօր առավոտվանից չի դադարում մարդկանց հոսքը, որոնք շտապում են հերթագրվել և ժամ առաջ  մեկնել ճակատ: Այնտեղ էր նաև ԱԺ պատգամավոր, Սև Հովազ ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, ով սպասում էր համապատասխան հրահանգի:

 

 

«Աշոտ ջան ոնց եք… տղաների հոգեբանությունը ոնց  ա… լրիվ պատրաստ եք….տղերքին բարևիր, դուխները բարձր, ստեղ ամեն ինչ լավ ա»,- Հովսեփ Հակոբյանը հեռախոսով հարցուփորձ է անում արդեն մարտական դիրքերում գտնվող ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Խաչատրյանին: Այստեղ ամեն ինչ լավ է արտահայտությունը Հովսեփը նկատի ուներ, որ տղաները կամավոր ներկայանում ու հերթագրվում են մեկնելու Արցախ, ռազմական դիրքեր, որտեղ թեժ մարտեր են ընթանում: Պատմությունը կրկնվում է և արցախյան ազատամարտին մասնակցած կամավորները կամ նախկին ֆիդայիններն այսօր էլ  մեծ ոգևորությամբ շտապում են իրենց անունները ներառելու կամավորականների ցուցակում և հնարավորինս  շուտ տեղ հասնելու: Հայրենիքը վտանգի մեջ է և ազգը նորից բռունցք է դարձել, միավորվել մարտնչելու ոսոխի դեմ:

Աժ պատգանավոր Ռուստամ Գասպարյանը Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից սկսած մարտի դաշտում է եղել և կազմավորել էր  «Սև հովազ» ջոկատը: Արդեն 25 տարի արմավիրցի երկրապահները պահում են Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի  մի հատվածը: Ռուստամ Գասպարյանն այսօր հավաքագրում է իր ջոկատի մարտիկներին:

Պայմանագրային զինծառայողները փորձ ունեն և այսօր էլ իրենց հրամանատարի կողքին են:

Արցախյան  ճակատ  մեկնել ցանկացողների հոսքը դեռ շարունակվում է, նրանց  մարտական ոգին ու տրամադրությունը բարձր է:

Կարդացեք նաև

Back to top button