

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում խոսել է Ադրբեջանի գործողություններին իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին: Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կարող են միջազգային քրեական գործ հարուցելու հիմք դառնալ:
«Պատերազմական գործողություններ են տեղի ունեցել և ունենում: Կարծում եմ՝ հարկ կա դրանք մանրամասն, պատշաճ փաստաթղթավորելու և միջազգային ատյաններում գործ հարուցելու, հայց սկսելու»:
Ըստ Մարուքյանի ՝ հնարավոր տարբերակները պետք է քննարկեն իրավաբանների խմբերը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես կարծում է, որ Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ փաստերը պետք է հավաքվեն ու ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում, այդ թվում ՝ ԵԽԽՎ-ում:
«Լինելով ԵԽԽՎ անդամ՝ Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ բացառելու ուժի բանեցումը: Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է հայտնել, որ իրենք են սկսել առաջինը: Սա արդեն հստակ ապացույց է»:
Պատգամավորներն այսօր առաջարկել են նաև կառավարության անդամների մասնակցությամբ փակ նիստ – խորհրդարանկցություն հրավիրել՝ իրավիճակը հանգամանորեն քննարկելու նպատակով:




