Քաղաքական

Շ. Քոչարյան. Թուրքիան խրախուսում է ագրեսիայի շարունակումը

Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը. Tert- ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԼՂ շփման գոծում Անկարայի արձագանքը։

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս»,- ասել է փոխարտգործնախարարը։

Կարդացեք նաև

Back to top button