Քաղաքական

ԵՀՀ. Հայության պատասխանը պետք է լինի ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ու դիվանագիտական

karenghazaryan

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրոպայի հայերի համագումարը: Համագումարը դիմել է եվրոպական տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների՝ կոչ անելով խստիվ դատապարտել Ադրբեջան պետության ահաբեկչական պահվածքը եւ գործնական հստակ միջոցների ձեռնարկմամբ՝ զսպել Ադրբեջանի անմարդկային ռազմատենչ ու ահաբեկչական քայլերը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:

«Նման քայլերը պետք է դատապարտվեն ու կանխվեն: Ղարաբաղի հայության իրավունքները պետք է վերջնականորեն դառնան միջազգայնորեն ճանաչված ու հարգված: Հայկական կողմից պատասխանը պիտի լինի ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ու դիվանագիտական»:

 

Կարդացեք նաև

Back to top button