
տեղադրվել է ժամը 13։17- ին
լրացվել է ժամը 18։09- ին

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումը կմեկնարկի վաղը՝ այսօր հայտնել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Հայտարարվել է, որ քննարկումը լրատվամիջոցների համար փակ կլինի: Երեք 4-երի ձևաչափը, հիշեցնենք, ընդդիմության առաջարկն է և ենթադրում է քննարկում իշխանության, ընդդիմության և քաղհասրակության 4-ական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երկար շրջանառված առաջարկը ՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումը 4+4+4 ձևաչափով շարունակելու մասին, իրականություն դառնալու ճանապարհին է: Վաղը սպասվում է այս ձևաչափով առաջին քննարկումը: Իշխանությունը , արձագանքելով ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության հայտին, առաջին հանդիպման օր և ժամ է նշանակել: «Այստեղ գալուց րոպեներ առաջ ինձ Հովհաննես Սահակյանը զանգահարեց ու ասաց, որ վաղը ժամը 17.30-ին խորհրդարանում կազմակերպում են 4+4+4 ձևաչափի առաջին հանդիպումը»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշում է, որ առաջարկելու են ուղիղ հեռարձակում ապահովել, չնայած հայտարարվել է, որ քննարկումը փակ է լինելու: Սա նախապայման չեն համարում, փոխարենը պնդում են այն 5 առաջարկների ընդունումը, որոնց շուրջ միավորվել են ընդդիմադիր խորհրդարանական ուժերն ու քաղհասրակությունը: «Մենք այդ քննարկումներին չենք գնում հազար ու մի հարց քննարկելու համար: Գնում ենք քաղաքական բանակցությունների շատ կոնկրետ օրակարգով: Մեր օրակարգը ընդդիմության ու քաղհասրակության կողմից հրապարակված 5 պահանջներն են»:
Նշված պահանջների թվում են ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, վրացական օրինակով ընտրացուցակների «մաքրումը», բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, մատների թանաքոտման մեխանիզմի կիրառտումն ու պարզ համամասնական ընտրակարգի ներդրումը: Այս առաջարկներից մի քանիսի ընդունումը նախագծի հեղինակներն արդեն ոչ նպատակահարմար են գնահատել, կան նաև այնպիսինները, որոնք մերժելի չեն:
Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյնանը, օրինակ, ասում է, որ բոլորր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու առաջարկի վերաբերյալ լուրջ առարկություններ չկան: «Միգուցե գնանք այն տարբերակին, որ ամեն տեղամասում տեսախցիկներ տեղադրենք, միգուցե ավելի խորը գնանք. ամբողջ ընտրական պրոցեսը դարձնենք էլեկտրոնային»:
Թե որ հարցով ինչ համաձայնություններ կլինեն, Ավետիսյանն ասում է՝ առաջիկա քննարկումները ցույց կտան: Բայց մինչ այդ, միևնույնն է, լավ չի պատկերացնում 4+4+4 ձևաչափի էությանը: Հանարապետական պատգամավորը նկատի ունի այն քննադատությունը, որ ձևաչափի վերաբերյալ կա հենց ընդդիմադիրների շրջանում: «Ինձ համար անհայտ է, թե ընդդիմությունն ովքերն են, ինչպես են ներկայացնելու իրենց առաջարկները, որովհետև ընդդիմադիրներից մեկը ձևաչափ ու առաջարկ է ներկայացնում, մյուսներն ասում են ՝ համաձայն չենք, երրորդներն ասում են ՝ նվեր է իշխանություններին: Մեզ պետք է հասկանալ՝ սա բոլորի՞ անունից է, թե՞ առանձին խմբերի»:
Պատասխանելով քննադատությանը, թե երեք 4-երի ֆորմատը բավարար ներկայացուցչական չէ , բոլոր ուժերն ու դիրքորոշումները ներկայացված չեն, Զուրաբյանն ասում է, թե դժվար էր այնպիսի ձևաչափ գտնել, որում բոլոր 70 կուսակցություններն ու մի քանի հազար ՀԿ-ները ներկայացված կլինեին: Նշում է, որ 5 պահանջները կոնսենսուսի արդյունք են: Իսկ գնահատականը, թե ընդդիմությունը հերթական անգամ դեպի պարտություն է գնում, Զուրաբյանն ընդհանրապես մեկնաբանել չի ուզում: Այս կարծիքը Նիկոլ Փաշինյանն էր ներկայացրել:
Ի դեպ, իշխանությունները նոր ձևաչափին համաձայնել են այն վերապահումով, որ քննարկման ընթացքում քվեարկությամբ որոշումներ չեն կայացվելու։ Զուրաբյանն ասում է՝ խնդիրը քննարկումների ժամանակ որոշումներ կայացնելը չէ, այլ համոզելը, որ դրանք ներառվեն նախագծում: Ի դեպ, ենթադրվում է, որ Ընտրական օրենսգքրի նախագիծը քննարկման կդրվի ԱԺ-ի հաջորդ՝ ապրիլի 4-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:




