Հասարակություն

Զգոնություն արարաքներում, խոսքերում ու մտքերում

annanazaryan
Հայ առաքելական եկեղեցում այս շաբաթ Ծաղկազարդ է, 48 պահոց շրջանն ավարտվում է Ավագ շաբաթով, որի ընթացքում հոգևրորականն ավելի աչալուրջ լինելու կոչ է անում:

Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է թերևս ամենամեծ տաղավար տոնին՝ Սուրբ Հարությանը:  48 օրյա պահքին հաշված օրեր են մնացել։ Որքանով են մեր համաքաղաքացիները  հաղորդակից  սուրբ Զատկի տոնի խորհրդին: Հարցումներ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու սրճարաններում:

Առջևում դեռ Ավագ շաբաթն է, որի յուրաքանչյուր օրը մի խորհուրդ ու նշանակություն ունի:  Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Տիրայր աբեղա Հակոբյանը, բացատրելով Ավագ շաբաթվա առակների  իմաստը,  նախ նշեց, որ այս կիրակի կտոնենք Ծաղկազարդը։ Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը  մեր եկեղեցին օրհնված ուռենու ճյուղեր կբաժանի մարդկանց, մանուկների օրհնության կարգ կկատարվի: Իսկ Ավագ շաբաթվա յուրաքանյուր օրը պետք է ավելի զգոն լինել արարաքներում, խոսքերում ու մտքերում։

Ավագ շաբաթը թեկուզ մեկշաբաթյա պահք պահելու լավագույն շրջանն է՝ ասում է հոգեշնորհ Տեր Տիրայր աբեղա Հակոբյանը:

Պահք ավելի հաճախ կանայք են պահում։ Տղամարդիկ  պահքային կերակրատեսակներ պատրաստելու որոշ խնդիրներ ունենալով՝ չեն հետևում սննդին, թեև այսօր սնվելու գործն  ավելի հեշտացել է. սննդի գրեթե բոլոր վայրերում  պահքային ճաշացանկ կա:

Ի դեպ՝  Տեր Տիրայրը հարկ համարեց հիշեցնել, որ 48 օրյա պահքի ընթացքում  թույլատրելի է, բայց ոչ խրախուսելի ամուսնությունը: Իսկ Ավագ շաբաթն առհասարակ չի կարելի պսակադրություն կատարել:

Կարդացեք նաև

Back to top button