

Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական սահմանում գտնվող եւ Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող տարածքում այսօր հանդիսավորությամբ բացվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը: Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարներ Արմեն Երիցյանի եւ Վլադիմիր Պուչկովի ուղեկցությամբ՝ նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնում, ծանոթացել կենտրոնում ստեղծված հնարավորությունների եւ կարողությունների հետ: Մեր տարածաշրջանում նմանօրինակ կոնտրոնը բացառիկ է:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը դա համարում է մեծ նվաճում եւ քայլ առաջ:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյան
Կենտրոնի հիմնական նպատակը արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված հնարավորությունների եւ մեխանիզմների զարգացումն ու հզորացումն է: Այն կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանության եւ տարածաշրջանում արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնը համապատասխան գույքով, տեխնիկայով եւ սարքավորումներով կապահովի ռուսական կողմը: Կենտրոնի ստեղծման նպատակով ռուսական կողմի ներդրումը 2016-2018 թվականների համար կկազմի 34 մլն ԱՄՆ դոլար:




