
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան
ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական
նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:




