
լրացվել է ժամը 19։41- ին

«Ես փորձել եմ տեղեկություններ հավաքել: Հայաստանում կա մուտքի խոչընդոտ բանան ներմուծելու համար եւ մրցակցային: Հայաստանում կա մուտքի խոչընդոտ տակդիրներ ներմուծելու համար, Հայաստանում կա մուտքի խոչընդոտ դեղերի հետ կապված՝ անվանումները կուղարկեմ ձեզ: Հայաստանում կա մուտքի խոչընդոտ զոդման էլեկտրոդ ներմուծելու համար: Ստուգեք, 2016 թվականի ծրագրում կոնկրետ մտցրեք, ոչ թե մեզ բացատրեք՝ ինչ է կարտելը կամ համաձայնությունը: Ստուգեք ասեք՝ կա, չկա: Եվ որոշակի տեսակի թիթեղներ՝ կա մուտքի խոչընդոտ»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Շաբոյանի ուշադրությունը հրավիրել է կոնկրետ չորս խնդրի վրա, Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է բենզինի եւ շաքարավազի շուկաներին: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ ինքը գիտի, թե որն է բենզինի սակագնի իրական առեղծվածի պատճառը:
«Շատ լավ գիտեք, որ «Ռոսնեֆտ»-ի մոնոպոլիան պայմանավորված է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագրով: Ինչու դուք պատասխանը չգիտե՞ք: Պայմանագրով պարտավորվել ենք Ռուսաստանից գնել: Կա այդպիսի կետ պայմանագրում: Դա է պատճառը, որ գներն աշխարհում իջնում են, մենք չենք կարող իջեցնել՝ ոչ գազի, ոչ նավթամթերքի գինը»:
15 պատգամավոր դեռ հերթագրված է մենաշնորհների մասին խոսելու համար: Մինչ այդ հնչած կարծիքները միասնական էին մեկ հարցի շուրջ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրված լիազորությունները բավարար չեն մենաշնորհների դեմ պայքարելու համար: Այդ առնչությամբ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր խոսքում նույնիսկ ժամկետներ է հնչեցրել:
«Իմ խորին համոզմամբ՝ պետք է լինի հիմնարար օրենք: Սահմանադրության մեջ այս փոփոխություններն իրականացվել է եւ այս փոփոխությունն արդեն իսկ մտել է ուժի մեջ: Բնականաբար, մենաշնորհների կարգավորման մասին օպրենսդրությունը պետք է մենք արդեն ունենանք մինչեւ ձեր (ՏՄՊՊՀ) հաշվետվությունը եւ այդ իրավասությունների խնդիրը հստակ կարգավորելը, որովհետեւ մենք գիտենք, որ տնտեսության մեջ մենք ունենք լրջագույն ոլորտներ, որ այսօրվա դրությամբ գտնվում են գերիշխող դիրքում»:




