Հասարակություն

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ՝ ՀԱՊՀ լավագույն ուսանողուհուն

sonahakobyan
Անդրանիկ Մարգարյանի հիշատակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը որոշել է անմահացնել յուրովի: Ինչպես գիտենք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը ավարտել է հենց այս բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետը, բուհն ավանդույթի համաձայն սահմանել է Անդրանիկ Մարգարյանի անվանական կրթաթոշակ, որն ամեն տարի տվում է բուհի կիբեռնետիկայի դեպարտամենտի բակալավրիատի այն ուսանողը, ով աչքի է ընկնում գերազանց առաջադիմությամբ և հասարակական ակտիվությամբ:

Ամեն ամիս մինչեւ ուստարվա վերջ լավագույն ուսանողը անվանական այս կրթաթոշակի շրջանակներում կստանա 20 հազար դրամ: 2008 թվականից 2011 թվականն ընկած ժամանակահատվածում այս կրթաթոշակն ունեցել է 3 հասցեատեր: Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր հայտնել է, որ լավագույն ավանդույթները վերադառնում և շարունակվում են: Այս տարի Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթշակի պատվոգրին է արժանացել Կիբեռնետիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նաջարյանը: Պատվոգիրը հասցեատիրոջն է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Կարդացեք նաև

Back to top button