
Ապրիլի 24- ին Երեւանում տեղի կունենա «Ավրորա» համաշխարհային առաջին մրցանակաբաշխությունը։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին (մանրամասները՝ այստեղ)։
Մրցանակաբաշխությանն ընդառաջ Հանրային ռադիոն այսօրվանից սկսել է «Երախտագիտությամբ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից» ռադիոնախագիծը։ Այն եթեր է հեռարձակվելու ամեն երեքշաբաթի՝ ժամը 17։12 եւ հինգշաբթի՝ ժամը 17։27, կրկնությունը չորեքշաբթի՝ ժամը 11։12- ին եւ ուրբաթ՝ 11։27- ին։
Այս ռադիոնախագծում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից փրկվածների եւ նրանց փրկողների պատմությունները։




