Հասարակություն

Քաղաքապետարանի անակնկալը՝ կին վարորդներին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին:

Երևանի փողոցների հատման հատվածներում ու խաչմերուկներում, լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

Անակնկալից շոյված կին վարորդներից շատերը նշել են, որ տեղյակ են քաղաքապետարանի ավանդական դարձած այս նախաձեռնությանը, իսկ այս դեպքում երկակի հաճելի է, քանի որ նախաձեռնության անմիջական մասնակիցն են դարձել:

 

Կարդացեք նաև

Back to top button