Հասարակություն

Կառավարության նիստը նոր նախարարներով եւ նոր մարզպետերով

տեղադրվել է ժամը 11։17- ին
վերջին լրացումը ժամթ 18։38- ին

hasmikdilanyan

 

Նոր մարզպետներ, նորանշանակ նախարար ու շնորհավորանքներ  կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»,  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն` վերոհիշյալ լրացումների նախատեսումը պայմանավորված է հանձնաժողովների, ինչպես նաև Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից իրենց լիազորությունների անաչառ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ կառավարության եզրակացության՝ թեև ներկայացված նախագծերի փաթեթը կարևոր, ուշադրության արժանի նախաձեռնություն է, այնուամենայնիվ, առկա են մի քանի դիտարկումներ:

Կառավարությունը  բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օրինագծի նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը՝ իրականացնելով պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն տարվա մեջ առնվազն երկու անգամ: Ըստ կառավարության եզրակացության՝ մասնավորապես, ՀՀ բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

Կարդացեք նաև

Back to top button