

Կառավարության նիստին այսօր առաջին անգամ որպես նախարար մասնակցում էր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Հիշեցնենք այս պաշտոնում նա փոխարինում է Երվանդ Զախարյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին՝ մաղթելով բեղմանվոր աշխատանք: Այսօր նաև կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ծննդյան օրն է, Հովիկ Աբրահամյանը նրան նորանոր ձեռքբերումներ մաղթեց:




