Հասարակություն

Վրաստանում «զիկա» վիրուսի տարածման վտանգ մասնագետները չեն տեսնում

gitaelibekyan
Վրաստանում «զիկա» վիրուսի տարածման վտանգ մասնագետները չեն տեսնում: Այս մասին «Ռադիոլուր» -ին հայտնել են  Վրաստանի հիվանդությունների վերահսկաման և կանխագելման ազգային կենտրոնից: Չնայած նրան, որ տենդը փոխանցող մոծակները երկրում հայտնաբերվել են, այդուհանդերձ  այս տենդի տարածման վտանգը  նվազագույն է:

 

Վրաստանում պատրաստվում են  մոծակների դեմ հերթական միջոցառումն  իրականացնել  երկրի հատկապես այն շրջանններում, որտեղ հնարավոր է, որ այս տարի ամռանը եվս հայտնվեն «զիկա» վիրուսը տարածող մոծակները:

«Aedes aegypti» տեսակի մոծակները, որոնք համարվում են աշխարհում այսօր ահագնացող «զիկա» վիրուսի փոխանցողները, Վրաստանում հայտնաբերվել են  երկու անգամ: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց  Վրաստանի հիվանդությունների վերահսկաման և կանխագելման ազգային կենտրոնի պետի տեղակալ Պաատա Իմնաձեն,  վերջին 60 տարիների ընթացքում այդ մոծակը երկու  տարի առաջ հանդիպել է Բաթումիի  նավահանգստի, իսկ անցյալ տարի`  Զուգդիդիի  մոտակայքում`  անիվների  պահեստամասում:

«Այն որ այդ մոծակը հայտնաբերվել է Վրաստանում, դա չի նշանկում, որ  վիրուսի տարածման վտանգ կա: Օրինակ մալարիան տարածող մոծակներ կան և  Հայաստանում, և Վրաստանում, բայց մեր երկրներում մալարիա չկա»:

Ասաց Իմնաձեն,  նշելով, եթե երկրում չկա տենդով վարակված մարդ, ապա մոծակները չեն կարող տարածել հիվանդությունը: Բացի այդ, Վրաստանի քաղաքացիները  Լատինական Ամերիկայի երկրներ գրեթե չեն  այցելում:

«Զիկա» վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թվականին Ուգանդայում: Սկզբնական շրջանում նշվում էր, որ այն մարդու առողջությանը չնչին վնաս է հասցնում: Սակայն տարիների ընթացքում վիրուսը տարածվել է, փոփոխության ենթարկվել  ու վտանգավոր դարձել հատկապես հղիների համար. ազդում է պտղի վրա:

Այսօր աշխարհի մի շարք երկրներում` մասնավորապես Բրազիլիայում,  անցյալ տարվանից  ահագնացող  «զիկա» տենդով վարակվել է ավելի քան կես միլիոն մարդ:

Այս հիվանդության դեմ պայքարող պատվաստանյութ կամ  դեղամիջոց չկա:

Վրաստանում վարակի տարածման վտանգը նվազագույն է:  «Ռադիոլուրի» հետ զրույցում եվս մեկ անգամ վստահեցրեց Իմնաձեն, նշելով, որ «Aedes aegypti» ցեղի մոծակները տարածված չեն Վրաստանում:

«Մենք անցյալ տարի սև ծովի ափերին մոծակների դեմ  զանգվածային գործողություններ ենք իրականացրել: Այս  տարի եվս աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի տենդը փոխանցող մոծակների համար ոչ մի պայման չլինի այստեղ»,-ասաց Իմնաձեն, նշելով, որ այսօր վարակից խուսափելու մյուս ձևն էլ`  ուղղակի չայցելել այն երկրերն, որտեղ առկա է «զիկա» վիրուսը:

Վրաստանի հիվանդությունների վերահսկաման և կանխագելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը նաև ավելացրեց, որ մտահոգիչ  է, որ «զիկա» վիրուսը տարածող մոծակներն ավելի մեծ քանակությամբ հայտանաբերվել են Աբխազիայում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում:

Բացի այդ,  Ռուսաստան գրանցվել է վիրուսով վարակման  առաջին դեպքը.  Դոմինիկյան հանարապետություն հանգստանելու մեկնած Ռուսատանի մի քաղաքացի  վերադարձել է հիշյալ վիրուսով վարակված:

Կարդացեք նաև

Back to top button