Տնտեսական

ՀՀ մարզերում զարգանում է հյուրատնային բիզնեսը

hasmikdilanyan
Հյուրատնային բիզնեսը Հայաստանում դանդաղ, սակայն, զարգանում է: Զբոսաշրջությունը գերակա ոլորտ հռչակած մեր երկրում  մասնագետները կարևորում են հատկապես այն, որ  շքեղ ու մի քանի աստղ ունեցող հյուրանոցների կողքին մարզերում նաև  հյուրատներ են կառուցվում, որոնք  և ավելի մատչելի են զբոսաշրջիկների համար, և գյուղերում սոցիալական հարցեր են լուծում:

 

 

Ուրց, դաղձ, նանա  և ոչ միայն  հայկական բոլոր խոտաբույսերը Նինա Մինասյանը անգիր  գիտի,այժմ ձմեռ է, վաճառք չկա, սակայն, իր իսկ խոսքվ, զբոսաշրջային  սեզոնի բացմանը զուգահեռ, առևտուրը սկսվում է: Քիչ, թե շատ՝ դժվարանում է ասել՝ կախված է օրվանից ու զբոսաշրջիկների հոսքից:  Գոշում կյանքն ակտիվացավ, երբ  գյուղի դարավոր  եկեղեցին՝ Գոշավանքը,    վերանորոգվեց:  Այժմ արդեն հատկապես ամռանը զբոսաշրջիկների պակաս չունեն:

Բնությունը շռայլ է  գտնվել, գյուղացիները նաև վաճառում են  իրենց անտառների բերքն ու  բարիքը՝ մոշ, հոն, զկեռ :  37 –ամյա Ժասմեն Սահակյանը նախ սոցիալական խնդիրներն է ներկայացնում, հինգ երեխա ունի, տուն՝ չունի,  2008թ  այն այրվել  է, այժմ գյուղապետարանի շենքում են ապրում:

Զբոսաշրջիկների ակտիվությունը ազդեց նաև գոշեցիների  կյանքի վրա, այս դեպքում՝ դրական իմաստով: Արդեն  սովորել են, ավելին՝ սպասում են, որ  կյանքն  ակտիվանա,իսկ դա  միայն  տուրիստների այցելությամբ է պայմանավորվում:  Գոշում մի մասը հավաքում է խոտաբույսերը, մի մասն էլ՝ վաճառում:

Հյուրատնային բիզնեսն են փորձում զարգացնել, Գոշում նման տները քիչ են, հարակից հյուրանոցներն էլ ՝ թանկ:  Ուստի և զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է մնալ  գյուղացիների տներում, այստեղ նրանք մեկ գիշերվա համար վճարում են հինգ հազար դրամ՝ միայն գիշերակացի համար: Սակայն, պարզվում է, որ ոչ բոլոր գյուղացիենրը կարող են իրենց տներում զբոսաշրջիկների ընդունել:

Հյուրատնային բիզնեսը նաև  Սյունիքում է  զարգանում: Տարիներ շարունակ   Հալիձորի  դպրոցում «կենսաբանություն»  առարկա  դասավանդող Ջիվան Զորունցը  սոցիալական  շատ լավ պայմաններից չէր, որ որոշեց  թողնել  սիրելի մանկավարժություն ու  բիզնեսով   զբաղվել:  : Ու, երբ  հայտարարվեց, որ Տաթևում  ճոպանուղի է կառուցվելու և  Տաթևն էլ զբոսաշրջության  կենտրոն է դառնալու, որոշեց  իր տանը հյուրընկալել տարածաշրջան այցելող հյուրերին:

Երկհարկանի ու  դեռ չվերանորոգված  առանձատան դիմաց տասնամյակներ շարունակ     անասնագոմն էր, սակայն,   արդեն մի քանի տարի է, ինչ  անասնագոմից հետք էլ չի մնացել: Այժմ  տարածքում եռահարկ, ժամանակակից դիզայնով  հյուրատուն է  կառուցված:   Կենսաբանության նախկին ուսուցչիը հավատում էր՝  անպայման  հաջողության կհասնեն ու ոչ թե արտերկրում, այլ  սարերի ու լեռների մեջ ծվարած իրենց գյուղում:  Հալիձորի լազուր երկինքը, անգամ  ամպրոպն ու կայծակը չեն պատրաստվում փոխել որևէ այլ երկրի արևի հետ:

«Երեխան դրսում էր աշխատում, մենք էլ՝ այգի էինք մշակում: Իրար միացրեցինք գումարներն ու նպատակասլաց աշխատանքներ կատարեցինք: Ես համոզված էի, որ եթե Տաթևի վանքը ամբողջ աշխարհը գիտի, հարակից Տաթևեր ճոպանուղին էլ հանրահայտ կդառնա: Զբոսաշրջությունը Տաթևում կզարգանա»:

Այսօր արդեն քառամյա տարիների հեռվից զրուցակիցս հպարտությամբ ասում է, որ չի սխալվել.  երեք-չորս տարվա ընթացքում շուրջ 400 հազար զբոսաշրջիկ է այցելել Տաթևի վանք, նրանք եկել են, որ տեսնեն՝  աշխարհի ամենաերկար ճոպանուղին, հպարտ է, որ հենց իր հյուրատանն են  հյուրընկալվել:

Կարդացեք նաև

Back to top button