
Հանրապետության նախագահն այսօր «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը» որոշել է,
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել՝
— Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության,
— Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության: - Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
Հանրապետության նախագահը նաեւ հրամանագրեր է նշանակել նախարարների նշանակման եւ ազատման մասին։
Նախագահի հրամանագրերով Արմեն Երիցյանն ազատվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար: Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կաավարման եւ զարգացման նախարար։
Հանրապետության նախագահը Արմեն Աշոտյանին ազատել է կրթության և գիտության նախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել է Լեւոն Մկրտչյանին։
Նախագահի հրամանագրերով Կարեն Ճշմարիտյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակվել է Արծվիկ Մինասյանը։




