
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստան, իմ սեր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016- ի ապրիլին՝ Լոս Անջելեսում։ Ամերիկառումինացի դերասանուհի, գրող և ռեժիսոր Դիանա Անջելսոնը ֆիլմը կներկայացնի նաև կինոթատրոններում։
«Հայաստան, իմ սեր» ֆիլմը հույսի, սիրո և հավատի մասին է: Այն ոչ թե ֆիլմ է մի հայ ընտանիքի մասին, այլ պատմություն հայ ժողովրդի մասին, ովքեր սպանվել, թալանվել, ոչնչացվել են սեփական երկրում, գրում է SBWIRE- ը:
Ամերիկառումինացի դերասանուհի, գրող և ռեժիսոր Դիանա Անջելսոնը 2016թ-ի ապրիլին ֆիլմը կներկայացնի նաև թատրոններում:
Անջելսոնը ֆիլմի ռեժիսոր է ընտրվել Ռուբեն Վարդանյանի «100 կյանքեր» հիմնադրամը կողմից, որի համանախագահն է կինոաստղ Ջորջ Քլունին։ SBWIRE- ը հատուկ հիշում է նաեւ Քլունիի կնոջը՝ Ամալ Քլունիի մասին, որը վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող քննությանը ներկայացրել է Հայաստանը։




