Հասարակություն

Արմավիրի մարզում սկսվել են աղբահանության աշխատանքները

satikisahakyan
Աղբահանությունը  համայնքների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման նախադրյալ: Գարնան շեմին Արմավիրի մարզում սկսվել են աղբահանության ու սանիտարական մաքրության աշխատանքները: Կենցաղային աղբերը շատ հաճախ թափվում են մոտակա ջրանցքների  ու  առուների մեջ, որոնք բարդություններ են ստեղծում ոռոգման շրջանում:

 

<<Պահպանիր մաքրություն>>, <<Մաքուր պահիր շրջապատդ>> մաքրության այսպիսի կոչերով  փակցված ցուցավահանակներ կարող ենք տեսնել  հանգստի կանաչ գոտիներում, համայնքների  տարբեր շենքներին ու փողոցների եզրերին , սպասարկման օբյեկտներում: Սակայն դրանք քչերի ուշադրությանն են արժանանում, այլապես մեր համայքներն ու փողոցները ձերբազատված կլինեն աղբից, էլ չենք խոսում գյուղական, միջհամայնքային  ճանապարհների մասին, որոնք լցված են աղբով:  Բացառություն չէ նաև Արմավիրի մարզը: Մարզի 97 համայնքից 86-ում կա աղբավայր, իսկ մնացած 11 համայնքների աղբը տեղափոխվում է հարակից բնակավայրի աղբանոց: Չնայած դրան,  գյուղերի ճամփեզրերին  հաճախ կարելի է տեսնել  աղբակույտեր:  Քամու ժամանակ աղբի մնացորդները ծածկում են մշակովի գյուղնշանակության հողատարածքները: Երևույթը բացառելու նպատակով   ըստ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, պետք է ցանկապատել աղբավայրերը:

Բնակիչները կենցաղային աղբը թափում են մոտակա ջրատարների ու գետերի մեջ, որոնք ոռոգման շրջանում մեծ բարդություններ են առաջացնում՝ խցանելով բաժանարարները:  Արդեն մեկ շաբաթ է , ինչ համայնքներում սկսել են իրականացնել աղբահանման և մաքրման  աշխատանքները, մաքրվում է նաև ոռոգման ցանցերը: Արթուր Այվազյանը առաջարկեց  խստացնել  հսկողությունը սանիտարական մաքրություն պահպանելու գործում և կիրառել տույժեր:

Աղբահանություն համեմատաբար լավ հիմքերի վրա է դրված Վաղարշապատում: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրա իրականացման համար ունեն անհրաժեշտ քանակի տեխնիկա, որոնց թիվն  անցած տարի ավելացել է ևս 3-ով՝ երկուսը 13 մլն 623 հազար դրամով ձեռք է բերվել քաղաքի բյուջեի ծախսով, մեկն էլ Էջմիածնի 2700- ամյակի կապակցությամբ նվիրել է Գրանդ հոլդինգը: <<Օրական երկու անգամ իրականացնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղադրված 260 մեծ ր 320 փոքր մետաղյա  աղբարկղերի դատարկման գործընթաց, միջին հաշվով տեղափոխելով՝ 210 տ աղբ>>,- ասաց քաղաքապետը:

Սանիտարական մաքրման աշխատանքներ են սկսել իրականացնել նաև մարզկենտրոն Արմավիրում, որտեղ աղբահանությունը բավարար չափով չի կատարվում: Համայնքներում շուտով կհայտարարվի նաև մաքրության օր, որին կմասնակցեն նաև բնակիչները:

Կարդացեք նաև

Back to top button