Հասարակություն

Ինչպես ամրապնդել ընթերցող-գիրք կապը

sonahakobyan
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում կառավարության որոշմամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Նախաձեռնությունը «Գրողների միության» նախագահ, երջանկահիշատակ  Լևոն Անանյանին է: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումների նպատակը ընթերցող-գիրք կապի ամրապնդումն է: Գիրքն նվիրելու մշակույթին են այսօր անդրադարձել Մշակույթի նախարարության, Զանգակ հրատարակչության և Բուկինիստ ընկերության ներկայացուցիչները:

 

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միությանն է: Արդեն ավանդական դարձած միջոցառումների նպատակը ընթերցող-գիրք կապի ամրապնդումն է, ընթերցանության խրախուսումը: Եվ իսկապես ընդամենը  մի քանի տարվա ընթացքում  այս շարժումը դարձավ համազգային և այսօր արդեն վստահորեն կարելի է փաստել, որ գիրքն իր արժանի տեղն է վերագտնում մեր հասարակության մեջ, նկատեց «Բուկինիստ» ընկերության  տնօրեն, Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի նախագահ  Խաչիկ Վարդանյանը:

Գիրք նվիրելու մշակույթը պահպանվում է ոչ միայն այդ օրը, այլև ամբողջ տարվա ընթացքում, իր հերթին նկատեց   Մշակույթի նախարարության  գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով նախարարության ծրագրերին՝  Արմեն Սարգսյանը նշեց, որ դրանք բոլորը միտված են ինչպես Հայաստանում գրքային քաղաքականության զարգացմանը, այնպես էլ դրսում հայ գիրքը ընդունելի և ճանաչելի դարձնելուն: Իհարկե տոնի հանրայնացման գործում յուրաքանչյուրի դերն էլ կարևոր է, և այս առումով բավականին ակտիվ է նաև Զանգակ հրատարակչությունը:

Այսպիսով, տոնի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում են այցելություններ գիշերօթիկ դպրոցներ, զորամասեր, գրքերի նվիրատվություններ, գրական խաղեր, և այլ միջոցառումներ:

Կարդացեք նաև

Back to top button