
Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարները որոշում են ընդունել չեղարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները, գրում է ria.ru-ն:
ԵՄ Խորհրդի մամլո ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ Լուկաշենկոյի անունը չկա այն 4 մարդկանց ցուցակում, որոնց հանդեպ շարունակվում են պահպանվել պատժամիջոցները: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը կհապարակվի մինչև մարտի 1-ը:
«Խորհուրդը համաձայնել է այն բանին, որ ԵՄ-ն չի երկարացնի 170 անձանց և 3 ընկերությունների վերաբերյալ սահմանափակող միջոցները: Ներկա պահին դրանք դադարեցված են: Խորհուրդը նաև որոշում է ընդունել, որ 4 անձանց նկատմամբ սահմանափակումները կերկարացվեն ևս 12 ամիս»,- ասվում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ընդունած փաստաթղթերում:




