


2016 թվականը ՀՀ կառավարությունը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Հաստատվել է միջոցառումների ծրագիր եւ պետական գերատեսչություններին հանձնարարվել է ապահովել հաստատված միջոցառումների իրականացումը: Այսօր ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին է ներկայացրել ներառական կրթության ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը: Այդպիսի ծրագրեր և լուրջ անելիքներ կան նաև բժշկասոցիալական փորձաքննության կամ ինչպես ընդունված է ասել հաշմանդամության կարգի տրամադրման համակարգում: Հավասար հնարավորությունների ներդրման եւ կառավարության միջոցառումների ծրագրի իրականացման, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների արձագանքի մասին է «Ռադիոլուրի» անդրադարձը։




