Տնտեսական

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր է մեկնարկել

hasmikdilanyan

Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի վերանագնման դեմ Հայաստանի կառավարությունը կպայքարի ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության  օգնությամբ ու միջոցներով: Հիշեցնենք, 2014թ նույն կառույցի ֆինանսավորմամբ,  ուսումնասիրություններ էին կատարվել ու  պարզվել էր, որ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով:

Իրավիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ, Արարատյան դաշտի 31 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն, ավելին, հունիս — հուլիս ամիսներին Մեծամորի ատոմակայանի հովացման համար ևս ջրերը չեն բավականացնում:  Հետազոտությունից ու դրանց արդյունքները ներկայացնելուց  հետո  կառավարությունը որոշակի միջոցառումներ իրականցրեց, սակայն, նոր միջոցառումների անհրաժեշտություն, ահդուհանդերձ, նկատվում է:

2015թ սեպետեմբերից մեկնարկել է  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգատգործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը:  3,5 տարվա տևողությամբ ծրագիրն այսօր է ներկայացվել հանրության դատին:  Ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ  ու չորս բաղադրիչից կազմված ծրագրի հիմնական նպատակը ձկնային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների ներդրումն է, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը:  Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը չի կարծում, որ ծրագիրը վնասելու է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններին:

 

Ի դեպ,  ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը  կարծում է, որ  ծրագիրը  մի շարք թերություններ ունի,  ավելին,  մտավախություն կա, որ ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացվելու է: Արթուր Աթոյանը նաև համամիտ չէ այն տեսկատետի հետ, որ ձկնաբուծարաններն են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների նվազման հիմնական մեղավորները:

Կարդացեք նաև

Back to top button