

Պաշտոնանկությունից մինչև Հայաստանի տնտեսության ներկա զարգացումներ ու մարտահրավերներ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ամփոփել է 2015 թ տնտեսական տարին: Մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ տնտեսության ոլորտի պատասխանատուն , հայտարարել է, որ Եվրամիության հետ նոր համաձայանգրի կնքման սկզբնափուլն է, փետրվարի 15-ից կսկվեն բանակցությունները ԵՄ-ի հետ առևտրի ու ներդրումների, ինչպես նաև տնտեսական համագործակցության մասով: Ի դեպ, Իրանի հետ բանակցությունները շարունակվում են. այս տարի առաջին անգամ ԴԻՋԻԹԵՔ 2016-ին ներկայացվելու է Իրան -Հայաստան ԱՄՆ համագործակցության ձևաչափը: Կարեն Ճմշարիտյանը պատասխանել է նաև իր՝ հնարավոր պաշտոնանկության ու նախարարի պորտֆելը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը փոխանցելու, ինչպես նաև իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած որոշակի լարված փոխհարաբերություններին վերաբերող հարցերին:
103,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ու անգամ աճ վերջին տարիներին պարբերաբար անկում գրանցած շինարարության ոլորտում: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ամփոփելով 2015թ տնտեսական տարին, հիշեցրեց, որ միջազգային կառույցները բացասական կանխատեսումներ ունեին մեր երկրի տնտեսական զարգացումների վերաբեյալ: Սակայն, այսօր՝ արդեն 2016թ փետրվարին, ոլորտի պատասխանատուն արձանագրում է՝ 5,2 տոկոս աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում, 11,7 տոկոս ՝ գյուղատնտեսությունում, ծառայություններում էլ աճը կազմել է 2,7 տոկոս: 11 ամիսների կտրվածքով 37,2 տոկոսով նվազել է առևտուրը: Սա Կարեն Ճշմարիտյանը ՌԴ տրանսֆերտների՝ շուրջ 48 տոկոսով նվազմամբ է պայմանավորում: Աճ գրանցած արդյունաբերությունում սննդամթերքի նն ու խմիչքների արտադրությունը անկում է գրանցել:
Կարեն Ճմշարիտյանը հերթական անգամ գործարարներին արտահանմումն ու ներմուծումը դիվերսիֆիկացնելու կոչ արեց: Չնայած հնչող քննադատություններին, պաշտոնալկան վիճակագրության համաձայն, ավելացել է նաև ներդրումների ծավալը, ի դեպ, օտարերկյա ներդրումները հիմնականում կատարվել են Շվեյցարիայից, Գերմանիա, Լյուքսենբուրգից, ԱՄէ,Ֆրանսիայից, ԱՄՆ:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան.«Օտարերկյա ներդրումների ծավալները 2015թ հունվար սեպտեմբերին տնետսության իրական հատվածում կազմել են 296 ,7 մլն ԱՄՆ դոլար՝ 2014թ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով մոտ 80 մլն դոլարով: Օտարեկրյա ուղղակի ներդրումները զուտ հոսքերը 2015թ ինն ամսվա կտրվածքով կազմել են մոտ 262 ԱՄՆ դոլար՝ աճելով 38 մլն ԱՄՆ դոլար ծավալով»:
Ոլորտներից կայուն աճ ապահովողի իր դիրքերը 2015 էլ չի զիջել ՏՏ –ն: Այս անգամ աճն ապահովվել են նաև տարեսկզբից ներդրված օրենսդրական արտոնությունները՝ ոլորտի սկսնած ընկերություններն ազատվում են հարկերից: 81 ձեռնարկություն և 350 աշխատատեղ է արդեն ստեղծվել: Մայքրոսոֆթը, ի դեպ, տարվա ընթացքում իր տասը լավագույն ինովացիոն կենտրոններից մեկը կբացի Հայաստանում:
Բաց երկնքի քաղաքականությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի, տվեց իր դրական արդյունքները: Ըստ Կարեն Ճմշարիտյանի, ուղևորահոսքը աճել է 11, ավիատոմսերի գներն էլ նվազել են 17 տոկոսով: Կարեն Ճմշարիտյանը վստահեցրեց, որ նոր՝ «Արմենիա» անվամբ ավիափոխադրող ընկերությունից որևէ հայտ չեն ստացել, չգիտի նաև, թե ովքեր են բաժնետերերը:
Նախարարը տեղյակ է ու ներկայացնում է, թե 2016թ որ ընկերություններն են մուտք գործելու հայկական ավիացիոն շուկա.«Կարևոր ուղղություն է Czech Airways-ը, Qatar Airways, LOT-ն արդեն աշխատում է Հայաստանում»:
Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ մոտ 40 տոկոս տրասնֆերտների անկման պարագայում ներքին առևտուրը նվազել է 6,4 տոկոսով: Սա հաջողվել է հայ գործարարների հմուտ աշխատանքի շնորհիվ՝ Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությունն է:
Էկոնոմիկայի նախարարը նախ հիշեցրեց, որ արտահանման աջակցման խորհուրդ է ստեղծվել, ապա նաև վստահեցրեց՝ աջակցությունն ընտրված հինգ ոլորտների ներկայացուցիչներին շարունակական է լինելու:
ՌԴ և ԵՄ հետ արտաքին առևտուրը նվազել է, այն աճել է այլ երկրների հետ: Նվազել է նաև ՌԴ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը, ավելացել են Ավստրալիայից, Բելգիայից Գերմանիայից Հայաստան այցելողների թիվը:
ԵՏՄ հետ սկսվել է ազատ առևտրի պայմանագրերի կնքման փուլը: Սրանք նոր հնարավորություններ են ՝ առևտրի աշխարհագրությունն ընդլայնելու համար:
ԵՄ հետ նոր համաձայանգրի կնքման սկզբնափուլն էլ է, փետրվարի 15-ից սկսվում են բանակցությունները ԵՄ հետ ՝ առևտրի ու ներդրումների, ինչպես նաև տնտեսական համագործակցության մասով: «Հայկական կողմը կգլխավորի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը»,- տեղեկացրեց նախարարը.«2015թ ունեցանք երկու նոր համաձայնագրեր, մեկը COSME համաձայնագիրն է, որը կնքվեց ՓՄՁ Զարգացման մասով, շուտով կկնքվի Հորիզոն 20-20 համաձայնագիրը: Բավականին լուրջ աշխատանքի արդյունքում ստացվող համաձայնագիր է, որն անպայման կարևորագույն գործիքներից կարող է հանդիսանալ ինովացիոն ոլորտի համար»:
«Այս տարվա տնտեսական կանխատեսումներն այս պահին զգայական և ոչ վիճակագրական կլինեն»,- կարծում է էկոնոմիկայի նախարարն ու նկատում՝ ընդհանուր առմամբ, տարին ավելի դրական է լինելու, քան կանխատեսվել էր. նախադրյալներ կան:
Մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ չշրջանցվեց նաև Կարեն Ճմշարիտյանի ՝ հնարավոր պաշտոնանկության, նախարարի պորտֆելը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը փոխանցելու, ինչպես նաև իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած որոշակի լարված փոխհարաբերություններին վերաբերող հարցերը: Վստահեցրեց՝ պորտֆելի փոփոխության հետ կապված տեղեկություններ չունի, իր և վարչապետի փոխհարաբերություններն էլ աշխատանքային են, այնպիսին, ինչպիսին, որ պետք է լինեն էկոնոմիկայի նախարարի ու վարչապետի փոխհարաբերությունները:




