
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հերբերտ Զալբերը վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են նաև Հարավային Կովկասի հարակից երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։




