Տնտեսական

ՀՀ կառավարությունը էժան գազ գնելու համար դիմել է ՌԴ կառավարությանը. Կարեն Ճշմարիտյան

hasmikdilanyan
«Հայաստանի կառավարությունը ՌԴ-ից էժան գազ գնելու համար դիմել է ՌԴ կառավարությանը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում լուրերը հաստատել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը՝  խոստանալով՝  պատասխանի  մասին  կիմանան բոլորը:

Ճմշարիտյանը  կարծում է, որ էներգակիրների, ի դեպ,  ոչ միայն գազի  գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի:  Սրա հետ  կապված է նաև էլեկտրաէներգիայի գինը:

«Կարծում եմ, որ  ճիշտ չէր լինի չփորձել այդ հնարավորությունները»- ասել է  էկոնոմիկայի նախարարն ու հարցին, նախադրայլներ կա՞ն,որ Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը չի մերժի,- պատասխանել է՝  եթե նախադրայլներ չլինեին կառավարությունը դժվար դիմեր:

Կարեն Ճշմարիտյանը  չի մեկնաբանել նաև իր պաշտոնանկության մասին լուրերը՝ դրանք համարելով բամբասանքներ: Տեղեկացրել է, որ ինքն ամռանն արդեն  արձակուրդում եղել է:  Լրագրողներին հորդորել է  ուշադրություն դարձնել ոչ թե ով է լինելու նախարար, այլ՝  թե ով ինչ գործ է անում: «Գրում են,ասում են, բայց մենք մեր գործն ենք անում»,-  հայտարարել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը:

Կարդացեք նաև

Back to top button