
Հանդիսությունը Միլանի /Լոմբարդիա/ արքեպիսկոպոս, կարդինալ Անջելո Սկոլայի հետ համանախագահում էին լութերական եկեղեցու ներկայացուցիչ Դորոթեա Ֆոեթը եւ Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ հ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Արարողությանը մասնակցում էին նաեւ Միլանում ներկա շուրջ երկու տասնյակ եկեղեցիների պատասխանատուները եւ նրանց համայնքերի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Էկումենիկ աղոթական շաբաթը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա հունվար ամսին եւ նվիրված է քրիստոնեական եկեղեցիների միությանը:
Իտալիո հայոց հովվության դիվան




