
«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը սկսել է մրցութային երգի ձայնագրության աշխատանքները, տեղեկանում ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից: «Շուտով ձեր դատին կհանձնենք այն երգը, որը կատարելու եմ Ստոկհոլմում՝ «Եվրատեսիլ-2016»-ին: Հուսամ կհավանեք»,- իր էջում էլ նման գրառում է կատարել երգչուհին:





