
Հայաստանի Թատերական գործիչների միությունը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը խոր վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը:
Նա ծնվել է 1927թ. դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: 1944-48թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը: 1948թ-ից աշխատել է Երևանի` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1954թ-ից`Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
1971թ. արժանացել է ՀՍՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի:
Դասավանդել է Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում:
Կերպարանավորել է բազմաթիվ դերեր թատրոնում և կինոյում.
Բազմաթիվ դերեր է մարմնավորել թատրոնում, նկարահանվել է Մոսֆիլմում և լենֆիլմում. «Սաննիկովների երկիրը», «Ոսկե ական», «Ձիերին գետն անցնելիս չեն փոխում», «Դեղահաբեր ընդդեմ վախի» և այլն:
Հոգեհանգիստը հունվարի 13-ին, ժամը 18-00-ին, Տիգրան մեծի 12 շենքի, 4-րդ բնակարանում, իսկ վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում, հունվարի 14- ին, ժամը 12-00-ից, հուղարկավորությունը` ժամը 14-00-ից:




