Հասարակություն

Գրիգոր Հովհաննիսյանը՝ ԱՄՆ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով՝ Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի այլ հրամանագրռրից մեկով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ մյուսով՝ Տիգրան Սարգսյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հա յաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015թ. դեկտեմբերի 21-ի նիստում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ է նշանակվել:

Կարդացեք նաև

Back to top button