ԿարևորՔաղաքական

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել. այլ մեկնաբանություններ չկան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, այսված է ՄԻՊ- ի ֆեյսբուքյան էջում։

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- ասված է հայտարարությունում։

ՄԻՊ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը եւս «Ռադիոլուրին» հրաժարվել է պատճառների մասին մեկնաբանություններ տալուց։

Կարդացեք նաև

Back to top button