ՄիջազգայինՏեսանյութեր

Բժիշկը ծեծելով սպանել է հիվանդին (տեսանյութ)

Ռուսական սոցիալական ցանցերում իրարանցում է առաջացրել տեսանյութը, որտեղ բժիշկը ծեծելով սպանում է հիվանդին, ապա փորձում՝ վերակենդանացնել նրան։ Տեսանյութը հրապարակած օգտատերը «360» հեռուստակայանին հայտնել է, որ դեպքը տեղի  է ունեցել դեկտեմբերի 29- ին Բելգորոդի թիվ 2 հիվանդանոցում։

Ըստ նրա՝ սպանված հիվանդն ինչ- որ ձեւով վիրավորել է բուժքույրին, իսկ նա  բողոքել է բժշկին։ Վերջինս ստեղծված կոնֆլիկտը փորձել է լուծել ուժային եղանակով։ Օգտատիրոջը տեսանյութը փոխանցել է հետաքննության հետ կապվածներից մեկը, որին զայրացրել է տեղի ունեցածը կոծկելու փարձերը։ Նրա տեղեկությամբ՝ բժիշկը ստորագրությամբ բաց է թողնվել։

Տեսանյութի հրապարակումից հետո Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բժշկի դեմ։

Կարդացեք նաև

Back to top button