

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները լրջագույն խնդիրներից զատ, ապրում են վտանգի սպառնալիքի տակ: Մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, որը նախկինում զբաղվում էր անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, այժմ տնտեսական այլ վիճակում է: Ամփոփելով տարին՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ խաղաղություն հաստատվելուց հետո ձեռքբերում կլինի: Ըստ գյուղապետի՝ 2015-ը աննախադեպ էր, ունեցել են մարդկային և նյութական մեծ կորուստներ: Այս տարվա աննախադեպ կրակահերթերի հետեւանքով գյուղը խնդիրներ է ունեցել նաև հողագործության ոլորտում: 730 հա վարելահողերում ցանքս չի կատարվել, քանի որ գտնվում է թշնամու նշանառության տակ: Ստացված բերքի իրացման հետ կապված խնդիրներ գյուղացին չի ունեցել:




