Տնտեսական

Իրանը ՀՀ տարածքով Վրաստան գազ մատակարարելու հարցով բանակցություններ է վարում

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է անցկացնում՝ ՀՀ տարածքով Վրաստան գազի մատակարարումներ սկսելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է իրանական National Iranian Gas Company (NIGEC) ներկայացուցիչ Ալիռեզա Կամելին:

«Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մենք պետք է գազը հասցնենք Հայաստանի սահման, իսկ Վրաստանն այն կստանա Հայաստանի հետ սահմանին»,- այսօր հայտարարել է նա։ « Գազի արտահանման պլանի վերաբերյալ գործարքի կնքումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար»,- հավելել է Կամելին։

Մատակարարումների ծավալը կազմելու է 300-500 միլիոն խորանարդ ֆուտ։ Կամելին ընդգծել է, որ Վրաստանի մատակարարումներն ուղղված են լինելու այդ երկրի ներքին սպառմանը, այլ ոչ՝ Եվրոպա հասցնելուն։

Կարդացեք նաև

Back to top button