

Կառավարությունը, թերևս նախորդ հինգշաբթի իր վերջին նիստն արդեն անցկացրել էր, սակայն, այսօր առավոտյան արտահերթ նիստ է հրավիրել: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ մեկ տասնյակ հարցեր: Նիստի ավարտին Վարչապետը շնորհավորել է Ամանորի ու սուրբ Ծննդի կապակցությամբ, ցանկացել առողջություն, խաղաղություն և հաջողություն ընտանքիներին: Հովիկ Աբրահամյանն անդրադրաձել է նաև հետամանորյա աշխատանքային օրերի վերադարձի թեմային.
«Որոշ մարդիկ միշտ հարց են տալիս արդյո՞ք հունվարի ութն աշխատանքային օր է: Այո, աշխատանքային է, կառավարության կողմից որևէ փոփոխություն չի արվել, օրեսնդրությունը գործում է: Նույնիսկ հունվարի չորսին որոշ նախարարների, գերատեսչության ղեկավարների աշխատելու ենք՝ 2016թ ծրագրերի մասով»:
Կառավարության արտահերթ ու տարեվերջյան նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրամյանն ամփոփել է 2015թ: Նա անդրադարձել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ընդգծել, որ Սահմամադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողվրդական քվեարկության արդյունքում Սահմանադրական փոփոխությունների ընդունումը կարևորագույն նվաճում է:
«Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծը անկասկած արժեքավոր հիմք է ծառայում մեր հայրենիքի բարեկեցության կայուն զարգացման համար: Առավելապես կարևորում եմ այն, որ Սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ ԱԺ դերակատարումը, ստեղծում է խորհևդրանական վերահսկողություն իրականացման իրապես ու արդյունավետ մեխանիզմներ, բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը»:
Անդարդառնաով տնտեսական տարվա ամփոփմանը՝ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ, թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական տարածաշրջանային նորագուն մարտահրավերների բացասաան ազդեցությունից: Բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման կառավաորության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ:
2015 թվականի հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ երեք տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին միջազգային հեղինակավոր կառույցներն ու փորձագետները ակնկալ;ում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճ կա արդյունաբերությունում 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում 11,6, ծառայությունների ոլորտում իհարկե առանց առևտրի 3 տոկոս, 12-ամսյա գնաճի ցուցանիշտը նոյեմբերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4,1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով:
«Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն դոլարով անկման պարագայում: Պահանջարկի նման նվցազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը»:
Երրորդ կարևորագույնն ըստ վարչապետ Աբրահամյանի նվաճումը Հայաստանի համար խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2015 թվականից ՀՀ-ն ԵԱՏՄ կազմում է: Իսկ անցնող տարվա դեկտեմբերից նոր լայնածավալ բանակցություններ են սկսվել Եվրամիության երկրների հետ
«Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն: 10 ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ նվազել է շուրջ մեկ քարորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵԱՏՄ-ին ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների, ինչպիսիք են Մոլդովան ու Վրաստանը: Միաժամանակ, ՀՀ-ն 2015 թվականի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ սկսեց Եվրամիության հետ, որի շրջանակում քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը ԵՄ անդամ երկրների հետ: Վստահ եմ, որ 2016 թվականին մենք նոր հաջողություններ ենք արձանագրելու: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրել է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության համար: Բոլորս անելու ենք դա միասին՝ համատեղ»:




