

Անցնող տարվա առանցքային իրադարձությունը բնականաբար սիրիական զարգացումներն էին` դրանից բխած ռուս-թուրքական լարվածությամբ: Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի՝ 2015 թվականը հաջող էր Սիրիայի քրդերի համար, նրանք կարողացան նվաճել Քոբանին։ Նրա կարծիքով Սիրական խնդրի հանգուցալուծման բանալին պետք է գտնել հենց Սիրիայում:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ՝ ՄԱԿ- ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևը մատնանշում է այն ուղենիշները, որով պետք է կարգավորվի հակամարտությունը: Հաջողություն կլինի, նրա կարծիքով, այն դեպքում, երբ համաձայնության գան կողմերը Ասադի հետագա ճակատագրի հարցում:
Նա վտանգավոր է համարում հակաահաբեկչական կոալիցիայի հնարավոր գործողությունները Սիրիայում։ «Այս կաոռւյցը ևս կարող է ինչ- որ փուլում մասնակցություն ունենալ ցամաքային գործողություններում. ինչը աղետալի հետևանքներ կլունենա»,- ասում է Արմեն Պետրոսյանը։
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի համար էլ պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում է լինելու, քանի որ քրդերն ակտիվանում են անգամ այն տեղերում, որոնք քրդաբնակ չեն: Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ մինչդեռ, հստակ է, որ այլևս հնրավոր չէ տեսնել նախկին Սիրիան, այն հնարավոր է մասնատվի: Աշխարհաքաղաքական այս լարված իրադարձությունների շրջանում արաբագետը կարծում է, որ Հայաստանը ճկունություն դրսևորելու դեպքում կարող է օգուտներ ստանալ։
ՀՀ դիվանագիտությունը անելիք ունի, ու, ըստ արաբագետի, չպետք է ձեռքից բաց թողնել հնարավորությունները:




