Հասարակություն

Ամանաորյա շնորհավորանք՝ Հայրենական մեծ պատերազի տարիներին մեր հայրենիքը ոսոխից պաշտպանողներին

satikisahakyan
,,Խաղաղություն աշխարհին,,,-  ամանորյա ամենամեծ բարեմաղթանքն է , որը հնչում է բոլորի շուրթերից: Խաղաղության գինը ավելի լավ գիտեն պատերազմի բովով անցածները, ովքեր անձնվեր պայքարել են հայրենիքի փրկության համար: Աշխարհին խաղաղություն է մաղթում Արմավիրի մարզից Մեծ հայրենականի վետերան Սրապիոն Պողոսյանը:

 

Ամանաորյա շնորհավորանք նրանց, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը ոսոխից Հայրենական մեծ պատերազի տարիներին, նրանց, ովքեր ձեռք  բերեցին ու պաշտպանեցին մեր անկախությունը, նրանց, ովքեր այժմ սահմանին են: երեք սերունդ կողք-կողքի այժմ հպարտորեն  ու ամուր է քայլում իր հողի վրա: Մեծ հայրենականի վետերանների շարքերը նոսրացել են, ապրողները շարունակում են քաջալերել ու ռազմահայրենասիրական դասեր տալ նոր սերնդին՝ պաշտպանելու մեր հողն ու հայրենիքը: Սրապիոն Պողոսյանը 95 տարեկան է, Հայրենական մեծ պատերազմի վետերան, իր աշխուժությամբ ու առույգությամբ չի զիջում երիտասարդներին: Պատերազմի դաշտում կռվել է 7 տարի:

Սրապիոն պապին թեպետ ճանաչում են որպես  ղժղժ,այսինքն՝ բարձրաձայն խոսող,  սակայն նա համեստորեն լռում է պատերազմի տարիներին իրենց գնդի  կատարած սխրագործության մասին: Հիշում է, որ Կրասնոդարի երկրամասում Կուբան գետի ափին թեժ մարտեր են ունեցել հակառակորդի հետ և մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են պաշտպանել Կուբանն անցնող իրենց զորքին:

Պատերազմի վետերանին նոր տարվա կապակցությամբ այցելել էր Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու շնորհավորել ամանորը: Սրապիոն Պողոսյանը հիմա էլ է մտահոգված մեր հայրենիքի ճակատագրով:

Պատերազմի դառնությունը ճաշակած վետերանը միայն խաղաղության կողմնակից է: Ամանորյա բարեմաղթանքն ուղղված է ողջ աշխարհի ժողովրդին, իր հայրենակիցներին, սփյուռքի հայությանը. <<Ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, որպեսզի ժողովուրդը ապրի խաղաղ պայմաններում, ցանկանում եմ հայությանը առողջություն, երկար կյանք, սեր ու միություն, հոգատար վերաբերմունք ցուցաբերեն միմյանց նկատմամբ: Շնորհավոր նոր տարի >>:

 

Կարդացեք նաև

Back to top button