Հասարակություն

Արցախյան պատերազմի «Ապրելու բանաձեւը» ներկայացվեց նաեւ ԵՊՀ- ում

lenabadeyan

 

Յոթ հազար նահատակ, 7 հազար մարդու պատմություն, որ Արցախյան պատերազմի տարիներին ապրելու իրենց բանաձեւով թելադրում են յուրաքանչյուրիս՝ պահպանել հիշատակը, գնահատել եղածը եւ մեծարել այսօր առաջնագծում կանգնած զինվորին: Տարիներ առաջ Գոհար Մարտիկյանն սկսեց մի աշխատանք՝ ի հիշատակ իր որդու՝ հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի: Տասնյակ պատմություններ հերոսանալու ճանապարհը ինքնակամ բռնած հայորդիների մասին այսօր ամփոփված են «Ապրելու բանաձեւ» գրքում, որի արդեն 9-րդ հատորն է լույս տեսել:

Այսօր Երեւանի պետական համալսարանում «Ապրելու բանաձեւ» գրքի 9-րդ հատորի շնորհանդեսն էր: Հեղինակի համար լավագույն գնահատականը թերեւս եկածներն էին՝ ուսանողները, ովքեր ընթերցում էին իրենց համար ամենամոտ եւ ընկալելի «ապրելու բանաձեւի» օրինակներից ու խոստանում՝ ապրել այս օրինակներին արժանավայել: Գրքի հեղինակին երախտիքի խոսք ասելու համար եկել էին նաեւ Արցախյան պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները։

Ի դեպ՝ Արցախյան հերոսամարտի քաջազնունիների ապրած կյանքի պատմությունները՝ Գոհար Մարտիկյանի հեղինակութւյամբ, որպես ռադիոշարք, պահվում են Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»:

Կարդացեք նաև

Back to top button