

«9»-ը թվանշանն է ղեկավարելու գալիք 2016 թվականը, ինչը նշանակում է, որ ամեն ինչը հասնելու է իր գագաթնակետին: 2016թ. սպասվող իրադարձություններին և կանխատեսումներին է այսօր անդրադարձել աստղաբան Էլյա Հովհաննիսյանը և նշել, որ եթե 15 տարի պնդել է, որ Հայաստանին որևէ վտանգ չի սպառնում, ապա 2016 թվականը լինելու է վճռական տարի: 2016-ը, ի դեպ, փոփոխությունների տարի է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Իսկ Հայաստանի համար գալիք տարին վտանգավոր է այնքանով, որ 2016-ից հետո Հայաստանն աստիճանաբար անկում է ապրելու:
2016-ը Հայաստանի համար լինելու վճռական տարի: Հինը և տհաճը հեռանալու են՝ ճանապարհ բացելով նորի համար, ներկայացնելով գալիք տարվա կանխատեսումները, նշեց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ 2016 թվականին ամեն ինչ հասնելու է իր գագաթնակետին և ավարտվելու է: Էլյա Հովհաննիսյանը խորհուրդ է զգուշանալ ոչ այնքան տեսանելի, որքան անտեսանելի ուժից, որն անկանխատեսելի է անգամ իր՝ Էլյա Հովհաննիսյանի համար: Հստակ է մի բան՝ գործելու է համարձակությունը և անկայունությունը: Աստղաբանը նաև խորհուրդ է տալիս թերահավատորեն չմոտենալ այս կանխատեսումներին, քանի որ թերահավատությունը ևս կարող է դառնալ ճակատագրական:
Եթե 15 տարի շարունակ Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում էր, որ վտանգը շեմին է, ապա ասօր արդեն ահազանում է վտանգի մասին:




