Տնտեսական

Կառավարությունը Բյուջե 2016- ի համար ԱԺ- ից ստացել է 322 առաջարկություն

hasmikdilanyan

«Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան կստեղծվի»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում  հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է ՏՏ զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մոտեցմանը: Գործադիրի ղեկավարը գերատեսչություններին հանձնարարել է, միջազգային փորձագետների ներգարվմամբ, միության ու գերատեսչությունների մասնագետների հետ մանրամասն ուսումնասիրել ծրագիրը:

 

Հաջորդ տարվա գլխավոր  ֆինանսական փաստաթղթի՝  «Պետական բյուջեի մասին\ օրենքի նախագծի շուրջ կառավարությունը ԱԺ-ից  322 առաջարկություն է  ստացել: Առաջարկներով հանդես են եկել   մշտական հանձնաժողովները, խմբակցություններն ու անհատ պատգամավորները:  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` հարցադրումների հիմնական մասը վերաբերում է ֆինանսական հատկացումներին էր վերաբերում:  Առաջարկվել է  բյուջեի  եկամուտներն ավելացնել 15 մլր, ծախսերը՝   14,3 մլրդ դրամով:

Լրացուցիչ ծախսեր են առաջարկվել  գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, գիտություն, տնտեսության ճյուղեր, տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն։ Կառավարությունն  ամբողջությամբ կամ մասնակի  բավարարել է առաջարկությունների 18,5 տոկոսը:  Կառավարությունն ինքն էլ է առաջարկել որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ փոխարժեքի հետ կապված  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ, ԱՄՆ մեկ դոլարը հաշվարկվել է  473,4 դրամ, մեկ եվրոն՝  520,83 դրամ:

Արտահանողներին ԱԱՀ  գումարը  վերադարձնելու նպատակով, կառավարությունը  ևս 10 մլրդ դրամ հատկացրեց: 28,7 մլրդ դրամ արդեն վճարվել է, հայտարարեց ֆինանսների նախարարը՝ տեղեկացնելով, որ 38 մլրդ դրամ էլ վերադարձվել է 2014թ:   Վարչապետն առաջարկեց նախ տրամադրել  հինգ մրդ դրամը, հետո նաև՝ դեկտեմբերի վերջին՝ գումարի կեսը:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում «Բարձր ջերմաստիճանաային բյուրեղներ» ընկերությանը   շահագործողի թույլտվություն տրվեց:  Հայաստանում արհեստական շափյուղա կարտադրվի, առաջին տարվա ընթացքում  նախատեսվում է  75 մլն դրամի արտադրանք  արտահանել, ստեղծել 25 նոր աշխատեղ, իսկ  հինգերորդ տարում 60 աշխատատեղ կգործի,  1 մլրդ 300 մլն դրամի արտադրանք կարտահանվի: Հայաստանից արհեստական շափյուղան կարտահանվի   ՌԴ, Չինաստան,  ԵՄ:  Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի  2,16 մլրդ դրամ։

Հաջորդ տարի գարնանը կսկսվեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ՝ տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման համար «ԼԻԴԻԱՆ  ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության ֆինանսական ու ներդրումային խմբերը 325 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու հանձնառություն է ստանձնել: Ֆինանսական հատկացումներ կտրամադրեն նաև Միջազգայյն ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը:

Ընդհանուրն առմամբ՝ նախատեսված է  460-480 մլն դոլարի ներդրում կատարել։ «Տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում, արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը։ Շինարարության մեջ զբաղված է լինելու մոտ 1500 մարդ։

Նախարարը հայտարարեց նաև, որ, ԱՎԾ  տվյալների համաձայն,  ՀՀ օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ բոլոր ուղղություններով:  «Կարծում եմ, որ այս  ծրագիրը 2016-2017թթ մեծ տնտեսական ակտիվություն կբերի»,- ասաց վարչապետը։

Կառավարությունն   այսօր հաստատեց   հերթական վարկային նախագիծը։ Վերականգնման վարկերի բանկը  (KfW) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի  համար կտրամադրի 83 մլն եվրո։ Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք վարկային միջոցները օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման համար։ Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը ֆիքսվելու է ստորագրման օրը:

Կառավարությունը  պետական աջակցություն կտրամադրի  օգոստոսի 22 –ին և հոկտեմբերի 4 ին  Արմավիրի  մարզի  12 համայնքներում կարկտահարությունից տուժած բնակիչներին: Այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին շուրջ  97 մլն դրամ հատկացվեց:   37 մլն դրամով էլ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափման հետևանքները կվերացվեն:

Կարդացեք նաև

Back to top button