

Այսօր երեկոյան «Նոր Հայաստան» դաշինքը սկսում է իր քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիան՝ հիմնական երեք պահանջով, որից մեկը պետք է իրականացնեն առաջիկա օրերի ընթացքում՝ մինչեւ հանրաքվեի օրը: Որոշ հարցեր նախապես պարզաբանել է դաշինքի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա, ի դեպ՝ անդրադարձել է նաեւ վերջին շրջանում առացած նոր խնդրին՝ ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր անդամների ինքնաբացարկներին եւ նրանց հանդեպ ճնշումներին: Իշխանության հակափաստարկին, թե այդ մարդիկ իրենք են իրենց տեղերը «վաճառում» իշխանությանը, Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է. «Վաճառել են՝ իշխանությունը գնել է, իրենք ուրեմն ապօրինություն են արել»:
Հասարակության 90-95 տոկոսը գտնվում է «Ոչ»-ի շրջականրեւոմ, ուստի ընտրակաշառնքների բաժանման եւ ավանդական այլ մեթոդաբանությունը սպասվող քվեարկությունից առաջ այլեւս չի գործում: Սա է պատճառն, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, որ իշխանությունը փոխել է իր մարտավարությունն ու հանրաքվեից առաջ աշխատում է բացառապես ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների ուղղությամբ:
«Ահաբեկել, կաշառել, տվյալ հանձնաժողովի անդամի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող անձին հայտնաբերել եւ այդ անձի միջոցով ճնշում կիրառել: Ցավոք սրտի, այդ գործընթացը սկսվել է եւ դեռ չի ավարտվել: Կոնկրետ անձերով գիտեմ ում ով ստիպեց ինքնաբացարկի դիմում գրել: Ցավոք սրտի, մեր հանձնաժողովականները մի փոքր վախենում են բարձրաձայնել դրա մասին: Բայց վերջապես ՀԱԿ մեր գործընկերներին նմանատիպ արդեն մեկ տեսանյութ ունենալու: Կարծում եմ, հետագայում հնարավոր է էլի այդպիսի նյութեր լինեն»:
Ընտրական ինստիտուտի բացակայության պայմաններում ընդդիմությանը թողել են միայն փողոցն ու հրապարակը, ասում է Արմեն Մարտիրոսյանը՝ չբացահայտելով, թե ինչ գործողություններ են նախապատրաստվում այսօր Ազատության հրապարակում մեկնարկող քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակներում: Միայն հստակեցնում է՝ չեն գնալու առճակատման, գործողությունները լինելու են բացառապես խաղաղ, օրենքի շրջանակներում եւ անժամկետ: Փորձելու են մինչեւ դեկտեմբերի 6-ը արդյունքների հասնել երեք պահանջներից մեկով՝ սահմանադրական փոփոխությունների կասեցում, մյուս երկու պահանջը արտահերթ ընտրևություններն ու իշխանափոխություն է:
Իհարկե, Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ այս ամենի հաջողությունը մեծապես կախված է անհնազանդության ակցիայի հասարակության մասնակցության չափից: Ի դեպ՝ հենց այս մարտավարական առումով էլ կա որոշակի տարաձայնություն «ոչ»-ի դաշտում գործող տարբեր ուժերի՝ «Չեք անցկացնի» նախաձեռնության, ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստան» դաշինքի միջեւ: Սակայան, սա էլ է պայմանական՝ մինչեւ որոշակի կետը, համոզված է Ժառանգություն կուսակցության փոխնախագահը:
«Այդքան էլ համաձայն չեմ տարաձայնության առումով, որովհետեւ մենք անընդհատ իրար հետ քննարկում ենք եւ աննընդհատ մեր դիրքորոշումները այնպես ենք անում, որ մեկս մյուսին չհակասի: Երկրորդ՝ այսօր դուք ՀԱԿ խոսքը կլսեք: Ես լիահույս եմ, որ մենք ինչպես մինչեւ հիմա համագործակցաբար եկել ենք, այդպես էլ համագործակցաբար շարունակելու ենք մեր գործողությունները»:




