

Փրկության ճակատն, ըստ Սեֆիլյանի, քարոզարշավի 1 ամսվա ընթացքում կարողացել է իրազեկել մարդկաց ու շեշտը դնել ոչ այնքան ոչ-ի, որքան գործընթացը կասեցնելու վրա: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ի հանրհավաքին, ապա Սեֆիլյանն այն պայքարի եզրագիծ է որակել: Ընդդիմության միասնական շտաբի պետը մարդկանց հորդորել է ակտիվոերն մասնակցել վաղվանից մեկնարկելիք պայքարին, իսկ իրավապահներին չխոչընդոտելու կոչ է արել: Թե կազմակերպիչներն ինչ են առաջարկելու Ազատության հրապարակում հավաքվածներին, Սեֆիլյանն այսպես է ներկայացրել:
«Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ 2008-ի մարտի 1-ին, որն այդպես էլ մարտի 2 չդարձավ: Կարծում եմ՝ վաղվանից սկսվող պրոցեսը մեզ պետք է մարտի 2 բերի, բնականաբար, առանց զոհերի: Մենք այդ օրը պետք է տարբերակներ առաջարկենք, նաև լսենք ժողովրդին և շատ արագ ամփոփումներ անենք: Քանի որ քաղաքացիական ճնշման մեթոդները տարաբնույթ են, ուստի որոշումը պետք է տեղում կայացվի: Բայց որ որոշում ունենք այդ օրը տուն չվերադառնալու, դա փաստ է»:




