Սպորտ

Ի՞նչ գործողություն էր պատրաստում վնասազերծված զինված խումբը

lenabadeyan

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին։ Խոսք՝ Նորք- Մարաշի տներից մեկում հանցավոր խմբի վնասազերծման մասին է: Թեեւ նշվում է, որ զինված խումբն իր նախադեպը չի ունեցել Հայաստանում, բայց զարմանալի է, որ լուրը միանշանակ չընդունվենց հասարակության մոտ: Գործը հասավ նրան, որ «բեմականացման» մասին լուրերին որոշեց պատասխանել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը: Ի դեպ՝ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի 21 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունները: Հիշեցնենք, որ 21 անձանց թվում են հանցախմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրու Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որպես քույրեր ներկայացող Ասյա Մկրտչյանը եւ Մարինե Կատանյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը:

 

Կարդացեք նաև

Back to top button