Հասարակություն

ԱՊՀ-ում աշխատող միգրանտների համար էլեկտրոնային քարտ կներդրվի

hasmikdilanyan
Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության  խորհրդակցական խորհրդի  նիստը: Օրակարգում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի հարցեր, ինչպես օրինակ, արտադրության ժամանակ դժբախտ պատահարների տուժածներին  ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը: ԱՊՀ տարածքում  աշխատող միգրանտների համար էլեկտրոնային քարտի ներդրման  առաջարկը: Կողմերը ներկայացրել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրենց երկրների փորձը, քննարկել  դրանց փոխանակման հնարավորությունները:

 

 

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներ, սոցիալական  պաշտապնության ոլորտում իրականացվող միջոցառումներ, զբաղվածության նոր ծրագրեր և ոչ միայն: Սոցիալական ոլորտի պատասխանատուները մեր երկրում իրականցվող ծրագրերն են ներկայացնում ԱՊՀ մասնակից պետությունների նույն ոլորտի ներկայացուցիչներին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ՝

«ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործում է  միասնական սոցիալական աշխատանքային շուկա, շատ ժամանակ փոփոխությունենր են տեղի ունենում երկրների օրենսդրությունում,  առաջանում են որոշակի խնդիրներ: Այս խնդիրները քննարկելու անհրաժեշտություն է  առաջանում և միասնական մոտեցումներով լուծումենր տալ»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը  կատարված ու կատարվելիք աշխատանքների  մանրամասներն է ներկայացում:   2017 հուլիսից Հայաստանում ամբողջությամբ կներդրվի կենսաթոշակային համակարգի  պարտադիր   կուտակային բաղադրիչը, մինչ այժմ համակարգին միացել է 137 հազար մարդ, որից 72 հազարը մասնավոր հատվածն են  ներկայացնում:  2014թ  Հայաստանում  ավարտվեց  էլեկտրոնային կենսաթոշակ  համակարգի ենրդրումը, որը  կենսաթշակների վճարման գործընթացում  փոփոխություններ բերեց, կենսաթոշակառուների ցուցակներն առավել ճշգրտվեցին: Արդյունքն  ավելին էր, քան ակնկալվում էր, խնայողությունները  միայն այս ոլորտում միլիարդ դրամների  հասան:

Պարզվում է՝ ժողովրդագրական ու ընդհանրապես սոցիալական ոլորտի առջև ծառացած խնդիրները սրված են նաև ԱՊՀ անդամ մյուս երկրներում:  Բելառուսում օրինակ, ժողովրդագրական խնդիրները հայկականին  ոչ միայն չեն զիջում, այլև ավելի խորացված են: Ոլորտի ներկայացուցիչները խոստովանում են՝ վերջին քսան և ավելի տարիների ընթացքում  բնակչության կրճատում էր նկատվում, և  անցյալ տարի առաջին ագամ են ժողովրդագրական փոքր -ինչ աճ գրանցել:  Առաջին անգամ  2014թ  բացասական միգրացիայի ֆոնի վրա  ծնունդների աճ է գրանցվել նաև այս երկրում:

Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լյուբով Ելցովային հետաքրքիր է լսել ԱՊՀ անդամ երկրների սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին: Նա էլ  իր երկրի  սոցիալական ոլորտի կարևորագույններ քայլերից  է  ներկայացնում. «Այժմ մենք լրացուցիչ քայլեր ենք նախատեսում նրանց համար, ովքեր սոցիալական պաշպանպության կարքի ունեք,  երեխային խնամելու նպատակով արձակուրդում գտնվող կանանց համար, հաշմանդամներին ենք նախատեսում աջակցել, ինչպես նաև կենսաթոշակների ինդեքսավորում ենք պլանավորում»:

ԱՊՀ անդամ երկրների  սոցիալական ոլորտի պատասխանատուները  քննարկում են նաև  աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարների հետևանքով  տուժածներին  ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը, նախատեսում են ԱՊՀ տարածքում  աշխատող միգրանտների համար  էլեկտրոնային քարտ ներդնել: Առաջարկվում  է  նաև ԱՊՀ երկրներում  մասնագիտական ու միջին մասնագիտական ցանցային քոլեջ ստեղծել:

Կարդացեք նաև

Back to top button