Մշակույթ

Կյանքից հեռացել է լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

varduhi varderesyan187 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի նվիրյալ, լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

ՀԽՍՀ և ԽՍՀՄ, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։

Մի առիթով Ազգ օրաթերթին տված հարցազրույցներից մեկում Վարդուհի Վարդերեսյանը պատմել է¸ որ «1946-ն էր¸ երբ ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու»:«Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի եւ մեծագույն փափագ ունեի` վերադառնալ հայրենիք ու դառնալ դերասանուհի: Հանդեսի ժամանակ ելույթ էին ունենում տեղի շնորհալի երիտասարդները` երգում, պարում կամ ներկայացնում թատերական փոքրիկ բեմադրություն: Ես էլ արտասանեցի Հովհաննես Շիրազի «Հայրենիք եւ սեր» բանաստեղծությունը: Չգիտեմ լավ ասմունքեցի, թե՞ պատվիրակները զգացին հուզմունքս եւ հայրենիք վերադառնալու ցանկությունը, բայց այն եղավ ճակատագրական եւ մենք վերադարձանք հայրենիք»:

Այսպես հայկական կինոյի ու թատրոնի ապագա լեգենդ Վարդուհի Վարդերեսյանը վերադարձավ հայրենիք եւ սկսվեց ստեղծագործական գործունեությունը: Որոշ ժամանակ անց Վարդուհին ընդունվեց Գյումրու թատրոնը, որտեղ եւ ստացավ դերասանական մկրտությունը:

«Շատ լավ ընդունեցին: Քսան տարեկան էի, երբ առաջին անգամ խաղացի Դեզդեմոնա: Հետագայում Դեզդեմոնա եմ խաղացել Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ Գուրգեն Ջանիբեկյանի հետ»:

Վարդուհի Վարդերեսյանի կերտած կերպարներից շատերը` «Մոր սիրտը», «Պատվի համար» ֆիլմերում, վաղուց դարձել են դասական ստեղծագործություններ եւ հայկական կինոարվեստի լավագույն նմուշներից են»:«Երբեմն արվեստը զոհաբերություններ է պահանջում: Միշտ չէ, որ նյութականը կարող է մարդուն հոգեպես բավարարել: Այդպես է ապրել իմ սերունդը: Կուզենայի, որ երիտասարդներն էլ նույն ոգով ապրեին: Թատրոնից հեռանալ չեմ կարող»:

Կարդացեք նաև

Back to top button