

Մետաքսի ճանապարհը կարելի է համեմատել մի կոնցեպտի հետ, որն ամբողջականությամբ միտված է այդ ուղու վրա գտնվող բոլոր ազգերի եւ պետությունների համար խաղաղ զարգացման: Այս կոնցեպտին ցանկանում է միանալ 120 պետություն, որից 60-ն ակտիվ համագործակցում է՝ մշակելով սեփական մոտեցումը «Մետաքսի ճանապարհին» ավելի ակտիվ մասնակցելու համար: Երեւանում այսօր տեղի է ունեցել «21-րդ դարի մետաքսի ճանապարհ. հեռանկարներ ու համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողով, որի նպատակը ծրագրին առնչվող հարցերի արծարծումն ու հնարավոր հեռանկարների վերհանումն է: Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանում Կոնֆիցիուս ինստիտուտի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ:
«Կոնֆիցիուս» ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով՝ «Մետաքսի ճանապարհ»-ը կոնցեպտ է, որը վերջնաժամկետ չունի: Դրանում մեր տարածաշրջանում ներգրավված են Հայաստանը, Վրաստանն ու Իրանը: Եթե հաջողվի այդ կոնցեպտի իրականացումը, ապա Հայաստանը դրանում կունենա առանցքային դեր:




