Հասարակություն

Նոյեմբերին աղիքային վարակների բռնկումներ չեն արձանագրվել. Լիանա Թորոսյան

aidaavetisyan
Այս տարի ՀՀ  դիտվեց ջրային և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների բռնկումներ: Ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի՝ ՀՀ  տարբեր մարզերում սննդային գործոնով պայմանավորված մոտ  16  աղիքային վարակի  դեպք գրանցվեց: Սակայն այսօրվա դրությամբ  նմանօրինակ բռնկումներ  չեն արձանագրվել: Հնարավոր վարակներից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տվել առանձնահատուկ ուշադրությւն դարձնել ձեռքերի հիգիենայի  պահպանմանը: 

 

 

Թե՛  մեծերը, և թե՛ փոքրերը անպայման  պետք է հետևեն ձեռքերի հիգինեային, քանի որ օրվա ընթացում դրանք շփվում են  զանազան իրերի հետ, որոնք էլ վնասում են ոչ միայն ձեռքերը, այլև վնասում են նաև մեր օրգանիզմը: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ աղիքային և օդակաթիլային վարակների փոխանցման  հիմնական աղբյուրը  կեղտոտ ձեռքերն են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն էլ,  կարևորելով  ձեռքերի հիգիենայի պահպանումը,  նոյեմբերի 15-ը հայտարարել է մաքուր ձեռքերի օր:  Քանի որ  կեղտոտ ձեռքերը համարվում են նաև օդակաթիլային վարակների փոխանցման վարակի աղբյուր, իսկ մենք արդեն գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, ապա ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հորդորում է պահպանել անհատական հիգիենան և ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին և որ ամենակարևորն է՝ չզբաղվել ինքնաբուժմամբ: Թե ինչպես պետք է պահպանել ձեռքերի հիգիենան մասնագետը պարզաբանում է:

«Այն կարծիքը, որ ձևավորված է բնակչության մեջ, որ ջուրը պետք է տաք լինի, սխալ է: Ջուրը պետք է լինի գոլ,  հոսող, օճառի ընտրությունը ևս կարևոր է, քանի որ շատ օճառներ կարող են պարունակել ալերգիկ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել մաշկին:  Առաջացնել ճաքեր, առաջացնել տարբեր ախտաբանական հատկապես ալերգիկ գործընթացներ: Եվ օճառների ընտրությունը պետք է լինի ավելի փոքր չափաբաժիններով, որպեսզի այն հասցնի մինչ հաջորդ լվացվելը չորանա և դրա համար խորհուրդ է տրվում ընտրել հեղուկ օճառներ՝ ապահովելով  անհատական մոտեցում»:

Ամենակարևորը ձեռքերի խնամքն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է ձեռքերը լվանալ հաճախակի և քսել խոնավեցնող քսուքներ: Դիզենտերիան ՝շիգելան,  համարվում է  կեղտոտ ձեռքերի հիվանդություն, որի ախտանշաններն են  ջերմություն, փսխում, և արյունային փորլուծություն: Ըստ Լիանա Թորոսյանի՝ այս հիվանդության բռնկում այս տարի չի արձանագրվել, եղել են առանձին դեպքեր, որոնք համաճարակաբանորեն իրար հետ կապ չեն ունեցել: Այս տարի ընդհանուր վարակների թվում  40 ից 60 տոկոսը  բաժին է ընկել  աղիքային վարակներին, որից էլ հատկապես տուժեցին մանկահասակ երեխաները:

ՀՀ  տարբեր մարզերում սննդային գործոնով պայմանավորված մոտ 16 աղիքային վարակի  դեպք գրանցվեց: Ոլորտի պատասխանատուի վստահեցմամբ՝  նոյեմբերին նմանօրինակ բռնկումներ  չեն արձանագրվել: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ ԱՆ ներկայացուցիչը նշել է, որ  աղիքային վարակներով հիվանդացության մակարդակը ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում այս տարի բարձր է եղել:

Կարդացեք նաև

Back to top button