ԿարևորՄիջազգային

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները «ԻՊ» դեմ պայքարի հարցում համընկնում են

marlenahovsepyan
Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները «ԻՊ» դեմ պայքարի հարցում համընկնում են:

«Տարաձայնությունները պահպանվում են միայն դետալների վերաբերյալ: Իսլամական պետության դեմ պայքարը ռաամավարական նպատակ է, այս հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի տեսակետները համընկնում են, առկա են միայն տակտիկական տարաձայնություններ», -հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել հարցին, հնարավոր է արդյոք ռուսական զինված ոււժերը պատրաստ են համագործակցել ամերիկյան կողմի հետ: «Հարի Թրումեն» ավիակիրն այս պահին ուղևորվում է Միջերկրական ծով՝ Իսլական պետության դեմ պայքարելու համար. «Այս պահին ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ փորձագետները Մեծ 20-ի շրջանակներում կայացած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա համարում են բեկումնային՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից:

Կարդացեք նաև

Back to top button